ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՆԱ ԳԱԼԻՍ Է ՃԱՄՓԱՆԵՐՈՎ ՉՔԱՐՏԵԶԱԳՐՎԱԾ

Առարկա՝ Գրականություն
Դասարան՝ 8-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Շուշանիկ Ղազարյան
Մասնակիցների քանակ՝ 5 աշակերտ.
Փարսադանյան Նատալի, Հարությունյան Հայկ - 8/1,
Գաբրիելյան Կատրին, Կրիկյան Սոնա, Օսյան Միլենա - 8/2
Նախագծի նպատակն էր՝
Աշակերտի մեջ զարգացնել՝
1. Առարկայի հանդեպ հետաքրքրություն
2. Համագործակցային հմտություններ
3. Գեղագիտական մտածողություն
4. Աշխատանքի ներկայացման մշակույթ
5. Համագործակցային հմտություններ և քննադատական մտածողություն։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը..
Սեփական գրականության նկատմամբ խորքային գիտելիքներ և վերաբերմունք ձևավորելը։
Ուղղորդող հարցեր.
1. Ինչպե՞ս բարձրացնել աշակերտների հետաքրքրությունը «Գրականություն» առարկայի ուսուցման ժամանակ:
2. Ի՞նչ դեր ունի գրողի անձնական ապրումը ստեղծագործական գործընթացում:
3. Ինչպե՞ս են արտացոլվում գրողի ներաշխարհը, հույզերը գեղարվեստական ստեղծագործություններում։
4. Գրականության և գրողի անձնական կյանքի կապի ներկայացում:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել՝
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, պատրաստված նյութը ներկայացնելու հմտու¬թյուններ
• Համագործակցային, նախագծային աշխատանք կատարելու հմտություններ և կարողու¬թյուններ։
• Ձևավորել 8-րդ դասարանում ուսումնասիրվող գրողների շարք:
• Իրականացնել այդ գրողների անձնական կյանքի և գրական գործունեության մասին փաստերի հավաքագրում:
• Խմբավորել և դասակարգել հավաքված նյութը, ձևակերպել գրողի կյանքի և ստեղծագործության կապը:
Նախագծային աշխատանքի արդյունքը.
• Պատրաստել տեսանյութ:
• Ներկայացնել թեմային համահունչ կազմված սեփական ստեղծագործությունները։
26.02.2026 թ.


< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan